
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Telegram մեսենջերը նախատեսում է շուտով 10 նոր գործառույթներ մտցնել մեսենջերի ներսում մինի հավելվածներ մշակողների համար, որոնցից երկուսն արդեն աշխատում են։ Այս մասին ասվում է մեսենջերի համահիմնադիր Պավել Դուրովի պաշտոնական Telegram ալիքում։
«Telegram-ը պատրաստվում է 10 նոր հնարավորություններ ներդնել Mini Apps-ի համար, որոնք ծրագրավորողներին թույլ կտան Telegram-ում ստեղծել տասնյակ նոր տեսակի հավելվածներ և խաղեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Այսպիսով, առաջիկա 2-4 շաբաթվա ընթացքում նախատեսվում է ներդնել լիաէկրան ռեժիմ, հիմնական էկրանի դյուրանցումներ, բաժանորդագրության պլաններ, թույլտվություններով աշխարհագրական տեղակայման հասանելիություն, սարքի կողմնորոշման տվյալներ, էմոջի կարգավիճակի հասանելիություն, մեդիա փոխանակում, նվերների ուղարկում: Այս պահին մշակողների համար արդեն հասանելի են հաղորդագրությունների ընդլայնված սահմանաչափերը, ինչպես նաև գովազդի դրամայնացումը։