Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գազայի հատվածում Իսրայելի ագրեսիվ գործողություններն անվանել է դարի վատթարագույն ցեղասպանություններից մեկը, որոնք, ըստ նրա, անցյալ տարվա հոկտեմբերից մոտ 50.000 մարդու կյանք են խլել:
«Մեր դարի ամենադաժան ցեղասպանություններից մեկը կատարվում է Գազայի հատվածում»,- ասել է նա Ստամբուլում։ 

Էրդողանի խոսքով՝ «Գազայի և Լիբանանի դեմ Իսրայելի սիոնիստական ​​ագրեսիայի լավագույն պատասխաններից մեկը կլինի հնարավորինս շատ պետությունների կողմից Պաղեստինի ճանաչումը»։ Թուրքիայի նախագահը նաև կոչ է արել իսլամական աշխարհի երկրներին «մի կողմ դնել տարաձայնությունները և աջակցել Պաղեստինի և Լիբանանի ժողովրդին արդար պայքարում»։

276