Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, ՔԿՀ-ից ազատ է արձակվել պատժի կրումից հետո։ 

Նշենք, որ Ալեքսանդր Սարգսյանի որդի Նարեկ Սարգսյանը մեղադրվում էր անհայտ անձից ապօրինի կերպով ատրճանակներ և ռազմամթերք հանդիսացող 168 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ ձեռք բերելու, ինչպես նաև առանց իրացնելու նպատակի խոշոր չափի թմրամիջոցներ պահելու և հետագայում այլ վայր փոխադրելու համար։ 2018-ի հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում:

Դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերվել էր ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանը: Դեկտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Սարգսյանը Չեխիայից տեղափոխվեց Հայաստան:

2021-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մեղավոր է ճանաչել Սարգսյանին և դատապարտել 5,5 տարվա ազատազրկման

Որպես վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկումը՝ 3 տարի 6 ամիս ժամկետով:

306