Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բարձրագույն դատական խորհուրդը նոյեմբերի 5-ին հրապարակել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Լևոն Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը։

Քննելով Արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ դատավոր Լևոն Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, խորհուրդը որոշել է այն բավարարել և դատավորին հայտարարել նկատողություն։

Խորհուրդն ընդգծել է՝ դատավորն օրինական ուժի մեջ մտած վճռի կայացումից 8 տարի անց դրա դեմ բերված վերաքննիչ բողոքն առանց պատշաճ հիմնավորման և պատճառաբանման, վարույթ ընդունելով և վճիռը բեկանելով թույլ է տվել իրավական որոշակիության սկզբունքի, ինչպես նաև անձի արդար դատաքննության իրավունքի և սեփականության իրավունքի խախտումներ:

234