Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ կամրապնդվեն երկկողմ հարաբերությունները և նա ներդրում կունենա տարածաշրջանային ու գլոբալ հակամարտությունների կարգավորման գործում, այդ թվում՝ Ուկրաինայում և Գազայում։
«Հուսով եմ, որ այս նոր ժամանակաշրջանում, որը կսկսվի ամերիկյան ժողովրդի ընտրություններով, Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները կամրապնդվեն, և տարածաշրջանային և գլոբալ ճգնաժամերն ու պատերազմները կվերջանան, հատկապես՝ պաղեստինյան հարցը և ռուս-ուկրաինական պատերազմը»,- ասվում է Թուրքիայի ղեկավարի վարչակազմի հայտարարության մեջ:
«Կարծում եմ, որ ավելի շատ ջանքեր կգործադրվեն ավելի արդար աշխարհի համար: Մաղթում եմ, որ ընտրությունները բարենպաստ լինեն բարեկամ և դաշնակից ամերիկյան ժողովրդի և ողջ մարդկության համար»,- ասել է Էրդողանը: