Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) ներկայացրել է 2024 թ. աշխարհի առաջնության մասնակից երկրների նախնական հայտերը:

Փաշիկ Ալավերդյանի գլխավորած Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցելու է 17 ծանրորդով՝ 11 տղամարդ, 6 կին։

Տղամարդկանց պայքարում հայտավորված են Գառնիկ Չոլակյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Մնացական Աբրահամյանը եւ Անդրանիկ Կարապետյանը (երկուսն էլ 89 կգ-ում), Հակոբ Մկրտչյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը (երկուսն էլ 96 կգ),

Արա Աղանյանը (102կգ), Գարիկ Կարապետյանը (109 կգ), Վարազդատ Լալայանը եւ Սիմոն Մարտիրոսյանը (երկուսն էլ +109 կգ)։

Սուրեն Գրիգորյանը (96 կգ) եւ Պետրոս Պետրոսյանը (109 կգ) պահեստայինում են։

Կանանց պայքարում կլինեն Ալեքսանդրա Գրիգորյանը եւ Իզաբելա Յայլյանը (55 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ), Տաթեւ Հակոբյանը եւ Էմմա Պողոսյանը (81 կգ), Լիանա Գյուրջյանը (87 կգ)։

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում դեկտեմբերի 5-15-ը։

509