Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 7-ի նիստում ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառեց եւ սահմանեց ներմուծման կարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը:
Հիմնավորման մեջ նշվում է. «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի որոշմամբ հաստատված է առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտայի կիրառումը։
Հիմք ընդունելով վերոնշյալ որոշումը՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների Հայաստանի Հանրապետություն ներմուծման քվոտայի ծավալների բաշխման կարգը:
Խոսքը հետեւյալ գյուղատնտեսական ապրանքների մասին է.
Խոշոր եղջերավոր անասունների միս՝ թարմ կամ պաղեցրած,
Խոշոր եղջերավոր անասունների միս՝ սառեցրած,
Խոզի միս` թարմ, պաղեցրած կամ սառեցրած,
Ընտանի թռչունների միս և սննդային ենթամթերք,
մսեղիքի մասեր և ենթամթերք՝ սառեցրած կիսաններ կամ քառորդամասեր և ոտքեր և դրանցից կտորներ,
մսեղիքի մասեր և ենթամթերք՝ թարմ կամ պաղեցրած, ոսկրահան արված,
մսեղիքի մասեր և ենթամթերք՝ սառեցրած, ոսկրահան արված,
հնդկահավի միս՝ թարմ կամ պաղեցրած, ոսկրահան արված,
հնդկահավի միս՝ սառեցրած, ոսկրահան արված,
հնդկահավի միս՝ սառեցրած, ոսկրահան չարված,
ընտանի թռչունների միս և սննդային ենթամթերք,
Կաթնային շիճուկ և ձևափոխված կաթնային շիճուկ՝ փոշի, հատիկավոր կամ այլ պինդ
ձևով, շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր չավելացրած»: