Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների գործընթացը վաղուց տեղի է ունենում երկկողմ ձևաչափով: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԳ  նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:

 

«Բնականաբար, տարբեր հանդիպումներ հյուրընկալվել են տարբեր գործընկերների կողմից, որոնք փորձել են նաև իրենց աջակցությունը հայտնել այդ բանակցային գործընթացին, բայց ըստ էության բանակցային գործընթացը տեղի է ունենում երկկողմ ձևաչափով: Ինչ վերաբերում է հումանիտար խնդիրներին՝ մասնավորապես ռազմագերիներին, այդ հարցը մշտապես մեր օրակարգում է և ՀՀ տարբեր ներկայացուցիչներ իրենց բոլոր հանդիպումների ժամանակ այս հարցը բարձրացնում են»,- ասաց Կոստանյանը:

 

Կոստանյանը նշեց, որ բոլոր հանդիպումների ժամանակ բարձրացվում են հումանիտար հարցերը և երկու երկների ղեկավարների միջև տեղի ունեցած հանդիպումներն ակտիվացել են. «Ակտիվություն ենք նկատում բանակցային գործընթացում, Ադրբեջանը ի վերջո իրենց 11-րդ նախագիծն ուղարկեց և քննարկումները շարունակվում են»:

205