Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Անկախ վարչակազմից՝ Հայաստանի ու ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունները ինստիտուցիոնալ բավականին կայուն հիմքեր ունեն. անդրադառնալով ԱՄՆ-ում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներին՝ հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
«Այս տարի արդեն հայտարարվեց, որ Հայաստանը եւ Ամերիկայի Միացյալ նահանգները փորձում են բարձրացնել հարաբերությունների մակարդակը ռազմավարական երկխոսությունից ռազմավարական գործընկերության, եւ այս առումով ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում։ Թույլ տվեք վստահություն հայտնել, որ նոր վարչակազմի պարագայում էլ այս աշխատանքները բարեհաջող կընթանան եւ ավարտին կհասցվեն»,- ասաց նա։
Կոստանյանը նշեց՝ ՀՀ-ԱՄՆ օրակարգը հիմնված է ինչպես ընդհանուր արժեքների՝ ժողովրդավարության վրա, բայց դրանից զատ այս պահին աշխատանքներ են իրականացվում ընդլայնելու համագործակցության օրակարգը՝ այդ թվում երկու պետությունների միջեւ տնտեսական հարաբերությունների խորացմամբ։
Նա հավելեց, որ այս տարիների ընթացքում մշտապես շփումներ են պահպանել թե՛ հանրապետականների, թե՛ դեմոկրատների հետ։