Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գործադիրի որոշմամբ փոփոխություններ և լրացումներ կկատարվեն Հայաստանի հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի n 2093-ն որոշման մեջ: Իրավական ակտում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բխում է «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը համալրելու հանգամանքից:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ մարզերի 23 հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվել է շենքի տեխնիկական վիճակի և սեյսմիկ խոցելիության մակարդակի վերաբերյալ փորձաքննություն, որի եզրակացության արդյունքում պարզվել է, որ ուսումնական հաստատություններն ունեն վերանորոգման/հիմնանորոգման կարիք, քանի որ նրանց տեխնիկական վիճակի և սեյսմիկ խոցելիության մակարդակը բավարարում է առաջին կարգին, ուստի, նախագծով առաջարկվում է գործող կարգի նոր հավելվածով ավելացնել վերանորոգվող/հիմնանորոգվող հետևյալ դպրոցների վերաբերյալ ցանկը՝ ներառյալ հաստատության տեսակի, շինարարական աշխատանքների, ինչպես նաև պատվիրատու մարմնի վերաբերյալ տեղեկատվությունը. ՀՀ Արարատի մարզի Հնաբերդի միջնակարգ դպրոց, ՀՀ Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոց, ՀՀ Արմավիրի մարզի Այգեկի Մուշեղ Մովսիսյանի անվան միջնակարգ դպրոց, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վաղաշենի միջնակարգ դպրոց, ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոց, ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի Սուրբ Գ. Լուսավորչի անվան թիվ 2 հիմնական դպրոց, ՀՀ Լոռու մարզի Վանաձորի թիվ 8 միջնակարգ դպրոց, ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Աբովյանի անվան թիվ 9 հիմնական դպրոց, ՀՀ Շիրակի մարզի Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոց, ՀՀ Շիրակի մարզի Փանիկի միջնակարգ դպրոց, ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 11 հիմնական դպրոց, ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 28 հիմնական դպրոց, ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 32 հիմնական դպրոց, ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 38 հիմնական դպրոց, ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 41 հիմնական դպրոց, ՀՀ Տավուշի մարզի Մարուսյա Սաղումյանի անվան Բերդի ավագ դպրոց, ՀՀ Տավուշի մարզի Կայանի միջնակարգ դպրոց, ՀՀ Տավուշի մարզի Ջուջևանի միջնակարգ դպրոց, ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Դ. Վարուժանի անվան թիվ 16 հիմնական դպրոց, ՀՀ Լոռու մարզի Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոց, ՀՀ Լոռու մարզի Ագարակի միջնակարգ դպրոց, ՀՀ Սյունիքի մարզի Տեղի թիվ 1 միջնակարգ դպրոց, ՀՀ Սյունիքի մարզի Քարաշենի միջնակարգ դպրոց:
Գործող կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքում խնդրահարույց հարցերը կհստակեցվեն, ցանկը կլրամշակվի նոր դպրոցների ներգրավմամբ՝ վերանորոգման միջամտության աստիճանով, որի արդյունքում մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներում ենթակառուցվածքների, շենքային պայմանների բարելավման միջոցով ուսումնական գործընթացի կազմակերպումն ավելի դյուրին կդառնա՝ նպաստելով ուսումնական հաստատություններում կրթության որակի բարձրացմանը: