Ֆրանսիան Թուրքիայից ակնկալում է քաղաքականության իրական փոփոխության ապացույցներ, մասնավորապես՝ սիրիացի վարձկանների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից՝ հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը:

 

 «Մի քանի օրվա ընթացքում ես կարող էի նկատել, որ Թուրքիայի իշխանությունների կողմից արված հայտարարությունների տոնը որոշ փոփոխություններ է կրել... Բայց ելույթներում փոփոխությունները բավարար չեն, անհրաժեշտ է գործողություն, քաղաքական ապարատի փոփոխության իրական վկայություն»,- ասել է Լե Դրիանը Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում։  

 

«Գործողություններից մեկը, որը մենք ակնկալում ենք Թուրքիայից, Լեռնային Ղարաբաղում իր նախաձեռնությամբ տեղակայված սիրիացի վարձկանների դուրսբերումն է»,- շեշտել է նախարարը:
 

528