Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ժամը 15:00-ի սահմաններում «Mazda» մակնիշի ավտոմեքենան Աշտարակի խճուղուց դեպի Եղվարդի խճուղի տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, անցել դրանց վրայով, ապա բախվել հողաթմբերին և գլխիվայր հայտնվել Հալաբյան փողոցում՝ Մաշտոցի զինկոմիսարիատի դիմաց։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

208