Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Երևան նորաձևության շաբաթ» շրջանակներում այսօր «Մերիդիան» էքսպո կենտրոնում տեղի ունեցավ Մերի Սուքիասյանի՝ Shabeeg բրենդի ցուցադրությունը: Shabeeg-ը երկրորդ տարին է ինչ մասնակցում է «Երևան նորաձևության շաբաթ» -ին, իսկ ինքը՝ Սուքիասյանը առաջին անգամ է անձամբ ներկա գտնվում:
Հիմնադրի ներշնչման աղբյուրը ցուցադրված հավաքածուում եղել է կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը: Հագուստները հիմնականում մոդելավորված էին Փարաջանովի ստեղծած կերպարներով կամ հանրահայտ կտավների վրա օգտագործված էին որոշակի դետալներ հենց կինոռեժիսորի ֆիլմերից:

783