Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ վերջնական համաձայնության գալուն. այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցում:

«Ադրբեջանի նախագահը նշել է, որ Հայաստանի կողմից խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ իր առաջարկների ներկայացման զգալի ձգձգումը բացասաբար է ազդել գործընթացի վրա, սակայն, չնայած դրան, կողմերը մոտ են փաստաթղթի տեքստի և բանակցությունների վերաբերյալ վերջնական համաձայնության հասնելուն»,- ասված է հաղորդագրությունում։

Իր հերթին Շոլցն ասել է, որ Գերմանիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը և կողմերին կոչ է արել «համարձակ քայլեր ձեռնարկել»։

447