Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեֆ Բորելը նոյեմբերի 9-ին Կիևում հայտարարել է, որ Ուկրաինան վայելում է Եվրոպայի «անսասան» աջակցությունը։

Սա ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն էր Ուկրաինա այս շաբաթ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո:

«Այս այցի ակնհայտ նպատակն է արտահայտել Եվրամիության աջակցությունը Ուկրաինային. այդ աջակցությունը մնում է անսասան», - ասել է Բորելը լրագրողներին։

544