Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվել նոյեմբերի 3-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

Այդ օրը՝ ժամը 13:50-ի սահմաններում, Եղվարդ-Նոր Հաճն ավտոճանապարհի՝ Նոր Գեղիի վարչական տարածքում բախվել են 38-ամյա Վարդգես Մանուկյանի վարած «Nissan Tiida» մակնիշի և 29-ամյա Արմեն Հակոբյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին։

Վթարի հետևանքով 3 հոգի, բժշկական հետազոտման նպատակով, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, նույն գումարտակի 1-ին դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Վահե Գիգոլյանի գլխավորությամբ։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորների ինքնությունը և հնարավոր է՝ ձևակերպված փաստաթղթերը փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։
 

218