Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Աբխազիայում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի դեմ ընդդիմադիրների ձերբակալությունից հետո։ Մասնավորապես, ցուցարարները փակել են կամուրջները և հանրապետությունից դեպի Ռուսաստանի սահման տանող հիմնական երթուղին։ Ցուցարարները փորձել են մտնել նաև պետական անվտանգության ծառայության շենք։
Ընդդիմադիր ուժերը դեմ են Աբխազիայում ռուսաստանյան իրավաբանական անձանց ներդրումային գործունեության մասին համաձայնագրի վավերացմանը։
Ավելի վաղ Աբխազիայի գլխավոր դատախազ Ադգուր Ագրբան հայտնել էր, որ երկուշաբթի օրը խորհրդարանի նիստից հետո, որտեղ քննարկվում էր բազմաֆունկցիոնալ համալիրների կառուցման նախագիծը, մի խումբ մարդիկ խորհրդարանի բակում հարձակվել են պատգամավորի վրա։ Չորս հարձակվողներ բերման են ենթարկվել։ Ավելի ուշ նրանց հարազատներն ու ընդդիմության ներկայացուցիչները փորձել են մուտք գործել պետական անվտանգության ծառայության շենք՝ պահանջելով ազատ արձակել ձերբակալվածներին։