Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայէկոնոմբանկի միջոցով այսուհետ կարող ես իրականացնել փոխանցումներ դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ UBPay վճարային համակարգով, ինչպես նաև ստանալ գումար Հունաստանից, Կիպրոսից, Իսրայելից, Ուզբեկստանից, Ղրղզստանից արագ և պարզ եղանակով՝ առանց հաշվի բացման:
Փոխանցումներ հնարավոր է կատարել ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո և ՌԴ ռուբլի արժույթներով հետևյալ պայմաններով.
· Մեկ փոխանցման առավելագույն գումար՝ 5 մլն ՀՀ դրամ / 500,000 ՌԴ ռուբլի / 10,000 ԱՄՆ դոլար կամ Եվրո
· Մեկ փոխանցման նվազագույն գումար՝ 1,000 ՀՀ դրամ / 100 ՌԴ ռուբլի / 2 ԱՄՆ դոլար կամ Եվրո
· Ամսական առավելագույն սահմանաչափ՝ 20 մլն ՀՀ դրամ / 5 մլն ՌԴ ռուբլի / 50,000 ԱՄՆ դոլար կամ Եվրո
Փոխանցման արժույթից տարբեր արժույթով գումարի ստացման դեպքում միջնորդավճարը կազմում է 0%, հակառակ դեպքում՝ 1%:
Փոխանցված գումարները ՌԴ-ում շահառուները կարող են ստանալ kwikpay.ru կայքում նշված քաղաքներում/սպասարկման կետերում:
Փոխանցված գումարները վավեր են 180 օր: