Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը 2025թ. բյուջեի նախագծի վերաբերյալ ելույթում հայտարարել է, որ հետագա զարգացումը պահանջում է կապի և հեռահաղորդակցության նոր համակարգերի ներդրում, որոնք ապահովում են բնակիչների միջև կապը, ներառյալ՝ ինտերնետ, հեռախոսային ցանցեր, արբանյակային ինտերնետ և այլ տեխնոլոգիաներ։
Նա հավելել է, որ 2025-ին անհրաժեշտ կլինի մեծացնել ներդրումները՝ ապահովելով նաև պաշտպանություն և անվտանգություն, օրինակ՝ դռների, փականների, տեսախցիկների ու հակահրդեհային համակարգերի միջոցով։
Նախարարը շեշտել է նաև կիբերանվտանգության կարևորությունը՝ նշելով, որ կառավարության թվային փոխակերպման քաղաքականության շրջանակներում նախատեսված է 7,1 միլիարդ դրամ բյուջե՝ նոր համակարգերի ներդրման և պաշտպանության ապահովման համար․
«Եթե ուզում ենք ունենալ բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն, նորարար ինովացիոն կրթություն և առողջապահություն, այս ամենը ժամանակակից աշխարհում հնարավոր չէ պատկերացնել առանց տեխնոլոգիական ինովացիոն լուծումների: Հետևաբար, այստեղ թիրախային ներդրումները կառավարության կողմից անհրաժեշտ են»,- ասել է նա։