Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երեկ ձերբակալված՝ Կենտրոնի թաղապետարանի 3 պաշտոնյան և մեկ անձը կալանավորվել են: Այս մասին Araratnews-ին հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

«3 պաշտոնյան մեղադրվում են խմբով կաշառք ստանալու համար, մյուս անձը՝ այն տալու»,- հավելեց Օհանջանյանը:

Հիշեցնենք, որ երեկ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում քրեական վարույթի շրջանակում քննչական գործողություններ են իրականացվել, Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանի 4 աշխատակից ձերբակալվել էր:

 

317