Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովի իր ելույթում Խաչատուր Սուքիասյանը անդրադարձավ իր իսկ խոսքերով՝ իր կողմից շատ օգտագործվող «ռացիոնալ մտածելակերպ» արտահայտությունը՝ մեջբերելով, թե ինչպես է այն բացատրում Արհեստական բանականությունը «Ռացիոնալ ինտելեկտը տրամաբանական բանկանության և օբյեկտիվ վերլուծության վրա հիմնված մտածելակերպ է։ Ռացիոնալ մտածելակերպ ունեցող մարդիկ խնդիրներին և որոշումներին մոտենում են՝ գնահատելով փաստերը , ապացույցները և  կառուցվածքային փաստարկները»։ Նա շեշտեց, որ սա շատ կարևոր մտածելակերպ է։

Խոսելով թվայնացման խնդիրների մասին՝ Սուքիասյանը շեշտեց, որ դրա արդյունքում ինստիտուտները բավականին փոխվելու են։

«Շատ հարցերում ես ձեզ հետ համաձայն եմ դեռ այն աստիճանի կառավարում, այն աստիճանի հասարակական գիտակցությունում ՀՀ-ում չունենք, երկուսն էլ միշտ համարժեք են միմյանց։ Թվայնացումից հետո ինստիտուտները բավականին փոխվելու են, սկզբանական շրջանում հասարակության մոտ դժգոհություն է առաջանալու, պետք է սովորեն այդ գործիքներին, բայց սովորելուց հետո, այն դժգոհությունները, որոնք որ կային, դրանց մեծ մասը  վերանալու են, որովհետև թվայնացումը տանելու է առավել թափանցիկության»,- նշեց պատգամավորը։

Անդրադառնալով պետական համակարգում աշխատավարձերին՝ Սուքիասյանը շեշտեց, որ 6-րդ տարին է, այս հարցը թմբկահարում են։

«Միշտ խոսում եք աշխատավարձից և խոսում եք  տարբեր կարգի հավելավճարներից, այ ժողովուրդ, կատա՞կ եք անում: Այսօր պետական համակարգը շատ ծանր  վիճակում է, որովհետև աշխատավարձերը շատ ցածր են, ՀՀ-ում արդեն մասնավորը բավական բարձր աշխատավարձ է տալիս:  Մենք, դուք ինքներդ պետք է կառավարությանը խնդրենք, որ աշխատավարձերը բարձրացնեն և ավելի որակով  կադրեր գնան պետական համակարգում աշխատեն:  Ավելի բարձրին արժանի  մարդը չի գալու աշխատի  պետական համակարգում: Գուցե աշխատատեղերի  կրճատում լինի՝  իմ գնահատականով միգուցե 20-30 տոկոս կրճատում լինի, կարող է տեղ լինի՝ 30,  բայց պետք է խնդրենք աշխատավարձերը  ևս բարձրացնեն 50 տոկոսով, պետք է ժամկետ դրվի՝  կամաց-կամաց և՛ կրճատում լինի, և բարձրացում, առավել ևս, որ անցնելու ենք  էլեկտրոնային կառավարման»:

267