Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«5G տեխնոլոգիաների զարգացման համատեքստում՝ այդպիսի բարձր հաճախականությամբ ինտերնետային կապերի օգտագործումը արդյոք առողջական վնասներ չի հասցնում բնակչությանը»,- այս մասին ԱԺ-ում ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանին հարցրեց ՔՊ պատգամավոր Ալխաս Ղազարյանը:
«Պետք է ասեմ այս իմաստով անհանագստանալու բան մեր հայրենակիցները չունեն, որովհետև Առողջապահության նախարարությունը ունի «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ, որը պետք է էլեկտրամագնիսական համատեղելիությունը չափի և տա գնահատական: Նախապես ներկայացվում է ենթակառուցվածքների և հեռահաղորդակցության 5G լայնաշերտ կապի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների նախագիծը, տրվում է գնահատական, եթե այն դրական է, 2-րդ փուլով արդեն իսկ գործարկվում է այդ տեխնոլոգիան: Այնուհետև կրկին արվում է վերահսկողություն և չափումներ, կայացվում է եզրակացություն: Եթե այդ եզրակացությունը լինում է դրական, սա նշանակում է, որ հանրության առողջությանը վնասող որևէ գործոն չի հայտնաբերվել»,- պատասխանեց նախարար Հայրապետյանը: