Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Դոնալդ Թրամփի կողմից ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նշանակված սենատոր Մակրո Ռուբիոն մտադիր է ուժի դիրքերից խաղաղություն ապահովել և առաջնային պլան դնել ԱՄՆ շահերը։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է ինքը՝ Ռուբիոն։
«Որպես պետքարտուղար՝ ես ամեն օր աշխատելու եմ նրա արտաքին քաղաքական օրակարգը կյանքի կոչելու համար։ Նախագահ Թրամփի ղեկավարությամբ մենք խաղաղություն ենք հաստատելու ուժի դիրքերից և միշտ առաջին տեղում դնելու ենք ամերիկացիների և Ամերիկայի շահերը»,- ասել է նա։
ԱՄՆ ապագա պետքարտուղարը հավելել է, որ սպասում է աջակցություն ԱՄՆ Սենատում, որտեղ Ռուբիոյին պետք է հաստատեն իր նոր պաշտոնում։
Նոյեմբերի 13-ին հաղորդվել էր, որ Թրամփը առաջարկել է Ֆլորիդայի սենատոր Մարկո Ռուբիոյին պետքարտուղարի պաշտոնին նշանակել։