Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանսիայի բնակիչը նոյեմբերի 5-ին ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի վրա խաղադրույք կատարելով կարողացել է ավելի քան 85 մլն դոլար վաստակել։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։

Նշվում է, որ անանուն խաղացողը, որը խաղադրույքներ է կատարել Թեո կեղծանունով, չորս հաշիվ է բացել Polymarket բուքմեյքերական գործակալությունում։ Նա խոստովանել է, որ ավելի շատ հաշիվներ ունի հարթակում, սակայն թաքցրել է դա՝ անվտանգության նկատառումներով։

Նախընտրական քարոզարշավի ընթացքում և անմիջապես ընտրությունների օրը նա հասցրել է իր բոլոր հաշիվներում ավելի քան 70 միլիոն դոլարի խաղադրույքներ կատարել:

296