Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին, որը նոր է ստանձնում դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: 

Վարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի և Նիդեռլանդների միջև համագործակցության հետագա զարգացման ու ամրապնդման: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու երկրների միջև վերջին տարիներին ձևավորվել է սերտ փոխգործակցություն, առկա է ակտիվ քաղաքական երկխոսություն: Երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ առաջիկայում երկկողմ արդյունավետ աշխատանքի արդյունքում տարբեր ոլորտներում կապերն էլ ավելի կընդլայնվեն: 

Դեսպանն ընդգծել է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացնելու Նիդեռլանդների կառավարության շահագրգռվածությունը, այդ թվում՝ ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման, տնտեսական կապերի ընդլայնման, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման ուղղություններով: 

Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

263