Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովի պատգամավորներ կան, որոնք չեն հասկացել, որ ԱԺ պատգամավոր լինելը, մանդատը այլևս իրենց որևիցե քրեական գորից չի փրկել ու չի փրկելու: Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Եթե որևիցե մեկի վրա, նկատի ունեմ ԱԺ բոլոր պատգամավորներին, այդ թվում նաև ինձ, կա քրեական գործ, ուզում ես մանդատդ դիր, ուզում ես մանդատդ 2 հատ սարքիր, ինչ ուզում ես արա, ուզում ես խմբակցություն ունեցիր, ուզում ես ընդդիմադիր ամենամեծ ֆրակցիան ունեցիր, չի օգնելու, չի փրկելու»,- ասաց նա:

Սիմոնյանը նշեց, որ եթե ինչ-որ մեկը մտածում է, որ մի ձեռքով կարող է թել վերցնել  մեկից, նկատի ունենալով կաշառքը, և ասի՝ ես մանդատ ունեմ և դա ինձ փրկում է, նրանք չեն հասկացել, թե որտեղ են գտնվոււմ:

 

Մանրամասները՝ տեսանյութում։

271