Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«2018 թվականից հետո կոնկրետ միջոցներ են ձեռնարկվել: Առաջին՝ գովազդները ընդհանրապես արգելվել են ՀՀ-ում, բուքմեյքերական գրասենյակները համատարած փակվել են»,- անդրադառնալով օնլայն խաղադրույքներին, այս մասին հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ դեռ շատ անելիքներ կան, որ ոլորտը ոչ միայն կանոնակարգվի, այլև ավելի պատշաճ չափով հարկվի և պետական բյուջեի համար եկամուտներ գեներացվեն. «Մենք այս հարցին չենք վերաբերվում անհատական համակրանքով կամ հակակրանքով: Ես համաձայն եմ, որ դա լուրջ պրոբլեմ է, այստեղ կան սոցիալական, հոգեբանական շերտեր, ընտանիքներ, որոնք չուզենալով ընկնում են մեծ խնդրի տակ»:
Փաշինյանն ընդգծեց՝ այս խնդիրը միայն մեր երկրում չէ, և ինչքան երկում սոցիալական խնդիրը սուր է,այդքան այս խնդիրն է սուր արտահայտվում: