Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ կան զոհեր
![](https://www.araratnews.am/admin/images/1733735019.jpeg)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիայի Իսպարտա քաղաքում ռազմական ուղղաթիռ է կործանվել: Միջադեպի հետեւանքով չորս զինծառայող է զոհվել։ Այս մասին հայտնում է A Haber հեռուստաալիքը՝ նահանգապետին հղումով։
«Իսպարտայում ռազմական ուղղաթիռ է կործանվել։ Իսպարտայի նահանգապետը հայտնել է, որ մեր չորս զինվորները զոհվել են»,- հայտնում է A Haber-ը։
Նրանք պարզաբանել են, որ ուղղաթիռի կործանումը տեղի է ունեցել Կեչիբորլուի բենզալցակայանի մոտ։
09 Դեկտեմբեր, 2024 13:03
277