Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը քննարկել է Ուկրաինայում հակամարտությունը սառեցնելու հարցը։

«Երբ մենք խոսում էինք սառեցված հակամարտության մասին, ես ասացի, որ մենք, ավելի շատ, քան ցանկացած մարդ աշխարհում, ցանկանում ենք, որ ավարտվի հակամարտությունը: Իհարկե, դիվանագիտական ​​ավարտը կփրկի բազմաթիվ կյանքեր»,- ասել է նա՝ պատասխանելով հանդիպման արդյունքների մասին լրագրողների հարցին։

Զելենսկին միաժամանակ հավելել է, որ, իր կարծիքով, Ռուսաստանը դեմ է հակամարտության դադարեցմանը, և այս իրավիճակը փոխելու համար ԱՄՆ-ն և Եվրոպան պետք է ռազմական ուժով ուժեղացնեն Ուկրաինան։ 

301