Հյուսիս-հարավի Աշտարակ-Թալին հատվածում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի Աշտարակ-Թալին հատվածում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Մ-1 ճանապարհի կմ41+420-ից՝ Նոր Եդեսիայի հանգույցից մոտ 200 մետր դեպի Գյումրի ընթացող հատվածում գործող Մ-1 միջպետական ճանապարհի երկկողմանի երթևեկությունը տեղափոխվում է դեպի Հյուսիս-հարավ նորակառույց ճանապարհ։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտը»:
Ճանապարհը կահավորված է ճանապարհային նշաններով և անվտանգության այլ տարրերով՝ համաձայն ՆԳՆ ոստիկանության կողմից հաստատված երթևեկության կառավարման պլանի։
«Վարորդներին խնդրում ենք լինել ուշադիր և հետևել ճանապարհային նշաններին»,- ասված է հաղորդագրության մեջ։
09 Դեկտեմբեր, 2024 17:39
792
Բազմաթիվ նոր ենթակառուցվածքներ՝ Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի կառուցման շրջանակում
13 Հունվար, 2026 10:21
Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Աշտարակ-Թալին ավտոճանապարհից
18 Հոկտեմբեր, 2025 12:59
Հյուսիս-հարավի Աշտարակ-Թալին հատվածում ակտիվ շինարարությունը շարունակվում է
24 Դեկտեմբեր, 2024 10:04