Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում կողմերը նշել են, որ պատրաստ են համագործակցել Սիրիայի նոր իշխանությունների հետ՝ մարդու հիմնարար իրավունքների հարգման և էթնո-դավանական փոքրամասնությունների պաշտպանության հիման վրա։

Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեստրեյտը։
«Առաջին հերթին խոսել են Սիրիայում տիրող իրավիճակի մասին, երկուսն էլ պատրաստ են համագործակցել նոր իշխանությունների հետ՝ հիմնվելով մարդու հիմնարար իրավունքների և էթնիկ և կրոնական փոքրամասնությունների պաշտպանության վրա»,- ասել է Հեբեստրեյթը:

Նա հավելել է, որ Շոլցն ու Մակրոնն ընդգծել են Սիրիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման կարևորությունը։

321