Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարներն այս տարվա իրենց վերջին հանդիպմանը կքննարկեն Վրաստանի դեմ նոր միջոցներ՝ կապված երկրում ստեղծված իրավիճակի հետ։ Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության հայտարարության մեջ։

«Հիշեցնում ենք, որ հենց «Վրացական երազանք»-ի գործողությունները հանգեցրին ԵՄ-ին անդամակցելու գործընթացի փաստացի դադարեցմանը։ Ժողովրդավարական շարունակվող հետընթացը և վրացական իշխանությունների կողմից կիրառվող վերջին ռեպրեսիվ միջոցները հետևանքներ ունեն մեր երկկողմ հարաբերությունների վրա։ ԵՄ-ն լրացուցիչ միջոցներ կդիտարկի դեկտեմբերի 16-ին կայանալիք Արտաքին հարաբերությունների խորհրդի ժամանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

282