Սիրիայի անցումային կառավարությունը կտևի երեք ամիս․ Al Jazeera
![](https://www.araratnews.am/admin/images/1733834104.jpg)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սիրիայի անցումային կառավարության գործունեությունը, որի ձևավորումը հանձնարարված է Մուհամեդ ալ-Բաշիրին, կտևի երեք ամիս:
Այս մասին կատարական Al Jazeera հեռուստաալիքին հայտնել է սիրիական ընդդիմության քաղաքական վարչակազմի (որն անցած շաբաթավերջին վերահսկողություն է հաստատել Դամասկոսի և երկրի բազմաթիվ այլ քաղաքների վրա) աղբյուրը։
«Ալ-Բաշիրի կառավարությունը կաշխատի անցումային շրջանում, որը կտևի երեք ամիս»,- ասել է հեռուստաալիքի զրուցակիցը։ Նա գործադիր իշխանության առաջնահերթություններն անվանել է «հսկողություն անվտանգության ոլորտում, ծառայությունների մատուցում և ապահովում»։
10 Դեկտեմբեր, 2024 16:35
369