Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովում բյուջեի քննարկման ժամանակ անդրադարձել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը։

«Հարավային Կովկասի տարածաշրջանում, որը չափազանց կարեւոր է մեր երկրի համար, խաղաղության հույսի շող կա, մենք հասել ենք Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության կետի:

Խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ կբացի, որոնք կնպաստեն տարածաշրջանի զարգացմանը։

Մեր երկիրն աջակցում է կողմերի միջև բանակցություններին, որոնք ընթանում են երկկողմ հիմունքներով՝ առանց միջնորդների»։

249