Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ծառայողական նշումներ է պատրաստել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ապագա վարչակազմի համար՝ Ռուսաստանի, Չինաստանի, Հյուսիսային Կորեայի և Իրանի միջև համագործակցության ամրապնդման պայմաններում ազգային անվտանգությունն ապահովելու վերաբերյալ առաջարկությունների ցանկով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Նշվում է, որ Բայդենը կարգադրել է ԱՄՆ կառավարությանը «վերակազմավորել այն խմբավորումները, որոնք ներկայումս ցրված են աշխարհի տարբեր տարածաշրջաններում», որպեսզի ավելի լիարժեք կենտրոնանա ԱՄՆ անվտանգության մարտահրավերների վրա՝ կապված Ռուսաստանի, Չինաստանի, Հյուսիսային Կորեայի և Իրանի միջև փոխգործակցության ամրապնդման հետ։

Միևնույն ժամանակ, ընդգծում է գործակալությունը, Թրամփը կարող է հրաժարվել հետևել այն առաջարկներին, որոնք Բայդենը թողնում է իրեն և նոր վարչակազմին։

562