Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի կնշանակի հանրապետության նոր վարչապետին։ Այս մասին հայտնում է Les Echos թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ինչպես հաղորդում է հրատարակությունը, այս նշանակումը կարող է տեղի ունենալ կեսօրից հետո՝ երկրի ղեկավարի վերադարձին Լեհաստանից, որտեղ նա կարճատև այց կկատարի։

Հրատարակությունը նշում է, որ կա վտանգ, որ թեկնածուներից ցանկացածը կարող է բախվել այն նույն դժվարություններին, որոնց բախվել է Միշել Բարնիեն, որը խորհրդարանում անհրաժեշտ աջակցություն չունի։

Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովը անվստահությու հայտնեց Բարնիեի կաբինետին՝ 2025 թվականի պետբյուջեի սոցիալական բաժինները խորհրդարանին շրջանցելով ընդունելու փորձի պատճառով։ Կառավարությունը արձակելու օգտին քվեարկել է 331 պատգամավոր, իսկ Մակրոնն ընդունել է Բարնիեի խնդրանքը՝ նախարարների կաբինետի հրաժարականի վերաբերյալ։

462