Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գյումրիի ավագանին ցրվել է, որովհետև ավելի քան 3 ամիս նիստեր չեն գումարվել. կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

Ինչ վերաբերում է Շիրակի մարզպետի փոփոխությանը, նախարարն ասաց, թե հարցը մի քանի շերտեր ունի։ «Ճիշտ կլինի, որ այդ հարցը մեկնաբանի պարոն Մուրադյանը»։

Հարցին՝ հնարավո՞ր է Փարաքարում կիրառվի փրայմերիզի մոդելը, նա պատասխանեց. «Այո՛, փրայմերիզը Գյումրիում հաջողվել է, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այդ մոդելը համայնքների զգալի մասում համարում է կիրառելի»:

Ինչ վերաբերում է դիտողություններին, թե ինչպես է ստացվել, որ անկուսակցական թեկնածուն է հաղթել փրայմերիզին, նա նշեց, որ թեկնածուներին հաստատում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը:
«Այսինքն, առնվազն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հավանությանն է արժանացել և այդ ֆիլտրերով անցած թեկնածու է մեր գործընկերը: Ես ուրախ եմ, որ առաջիկայում Գյումրու ընտրություններում հենց նա է լինելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեր թեկնածուն»,- ասաց նա:
Խուդաթյանը նաև անդրադարձավ նրան, թե ՔՊ-ն ցածր վարկանիշ ունի Գյումրիում: «Բացառում եմ, որ Գյումրիում ցածր վարկանիշ ունի, որովհետև 2021 թվականի ընտրություններն առնվազն խոսում են բարձր վարկանիշի մասին»,- շեշտեց նա:
 

373