Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
2023 թվականի սուբվենցիոն ծրագրով Իջևան քաղաքի Հայկ Ղալումյան փողոցը հիմնանորոգվել է տուֆ քարով։ Փողոցի երկարությունը 448 մետր է, արժեքը՝ 67 մլն․ 640 հազ․ դրամ։
Տարածված կեղծ լուրերն այն մասին, թե իբր Իջևան քաղաքի այդ փողոցն անվանակոչվել է իմ անունով չեն համապատասխանում իրականությանը։
Իրականում, այս փողոցը անվանակոչվել է ոստիկանության աշխատակից կապիտան Հայկ Մուշեղի Ղալումյանի անունով, որը զոհվել է 2004թ․ մայիսի 30-ին ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ՝ վտանգավոր հանցագործին վնասազերծելիս ստացած մահացու վերքերից։
2014թ․ հուլիսի 11-ի ավագանու N38 որոշումամբ Իջևան քաղաքի Նար-Դոս փողոցի մեկ հատվածը անվանափոխվել է Հայկ Մուշեղի Ղալումյանի անվամբ։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։