Ծանրամարտի ԱԱ․ Հակոբ Մկրտչյանը ու Դավիթ Հովհաննիսյանը չկարողացան պայքարել մեդալների համար
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր՝ դեկտեմբերի 12-ին A խմբում պայքարի մեջ պետք է մտնեին 96 կգ քաշայիններ Դավիթ Հովհաննիսյանը և Հակոբ Մկրտչյանը, գրում է armsport.am-ը:
Մկրտչյանը հենց մեկնարկից հրաժարվեց պայքարից: Ամենայն հավանականությամբ 27-ամյա ծանրորդի մոտ վնասվածք է հայտնաբերվել։
Հայաստանի ընտրանու մյուս ներկայացուցիչը` Դավիթ Հովհաննիսյանը, պոկում վարժությունում բարձրացրեց 163 կգ: Իսկ հրում վարժության երկու անհաջող մոտեցումից հետո զրո ստացավ:
Նշենք, որ Հայաստանի տղամարդկանց ընտրանին դեռևս ոչ մի մեդալ չի նվաճել ընթացիկ աշխարհի առաջնությունում:
12 Դեկտեմբեր, 2024 23:47
329
Ծանրամարտի 2025 թ. առաջնությունից կգործեն նոր քաշային կարգեր
18 Դեկտեմբեր, 2024 13:53
Մեդալային հաշվարկում Հայաստանը լավագույն հնգյակում է․ ծանրամարտի ԱԱ դիրքը
16 Դեկտեմբեր, 2024 18:21
Ծանրամարտի ԱԱ. Տաթև Հակոբյանի արդյունքը
14 Դեկտեմբեր, 2024 23:53
Սիրիայի նոր կառավարության ղեկավարը առաջին այցը կկատարի Թուրքիա․ Hürriyet
15 Հունվար, 2025 12:57
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ՀՀ տարածք տեղափոխելու դեպք․ տեսանյութ
14 Հունվար, 2025 11:29
2024-ին բացահայտվել է կեղծ դիպլոմով գործունեություն ծավալելու 7 դեպք. ԱԱՏՄ ղեկավար
10 Հունվար, 2025 16:47