Հանրային հեռարձակողի խորհուրդն անդրադարձել է ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամի հարցին
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հանրային հեռարձակողի խորհուրդն անդրադարձել է հանրային հնչեղություն ստացած՝ ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամին վերաբերող հարցին և անհրաժեշտ է համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումը.
- հաշվի առնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, որն ամրագրված է նաև ՀՀ Սահմանադրությամբ,
- արձանագրելով, որ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները, այդ թվում մտքի, խղճի և կրոնի ազատությունը,
- առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածով, որի համաձայն պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության և ռադիոյի գործունեությունը,
- հաստատելով, որ գործնականում Հանրային հեռարձակողի խորհուրդը ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի պահանջն իրականացնում է երկու հանրային («Առաջին ալիք» և հոգևոր-մշակութային «Շողակաթ») հեռուստաընկերությունների և Հանրային ռադիոյի՝ բազմազանությունն ապահովող տեսալսողական ծրագրերի միջոցով,
- կարևորելով հանրային հեռարձակողների անկախությունը ինչպես պետական, այնպես էլ կրոնական, առևտրային և այլ կազմակերպություններից և ազդեցիկ անհատներից,
- վերահաստատելով հանրային հեռարձակողների իրավունքը՝ ինքնուրույն վարելու խմբագրական քաղաքականություն և որոշելու հանրության տեղեկատվական կարիքներն ու լսարանի նախասիրությունները (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի), այդ թվում նաև հեռարձակման ամենադիտելի եթերաժամը որոշելու հարցում,
- հավաստիանալով, որ Հանրային «Առաջին ալիք», հանրային հոգևոր-մշակութային «Շողակաթ» հեռուստաընկերությունները և Հանրային ռադիոընկերությունը ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամերը որոշելիս առաջնորդվել են յուրաքանչյուրն իր ծրագրային բազմազանությամբ ձևավորված լսարանի նախասիրություններով, ինչպես նաև պահպանել են կարևոր իրադարձության և պաշտոնական հաղորդագրության համար նախատեսված օրենսդրական կարգավորումները՝
Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է, որ հիմնավոր է համարում 2024 թ․ դեկտեմբերի 31-ի ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամերի վերաբերյալ ընկերությունների որոշումները և պաշտպանում է դրանք:
27 Դեկտեմբեր, 2024 14:26
971
Հանրային հեռուստաընկերությունը ենթարկվել է լայնածավալ կիբերհարձակման. թիրախը ԵՔՀ միջոցառումների հեռարձակումներին միջամտելն էր
21 Մայիս, 2026 10:06
Հանձնաժողովը քննարկել է փորձնակության համակարգը մրցունակ, սոցիալապես արդար և ինստիտուցիոնալ առումով կայուն դարձնող նախագծերի փաթեթը
18 Մայիս, 2026 17:29
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և «Հանրային լրագրության ակումբը» համատեղ կազմակերպել են երկօրյա սեմինար
31 Մարտ, 2026 14:07
Վասակ Դարբինյանը՝ Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ
02 Հունիս, 2025 19:36
Արա Շիրինյանն ու Քրիստինե Մելքոնյանը՝ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ
29 Մայիս, 2025 14:57
Հանրային հեռարձակողի խորհուրդը պաշտպանում է ամանորյա ուղերձների ժամերի ընտրությունը
27 Դեկտեմբեր, 2024 17:00
ԱԺ խորհուրդը հաստատել է ապրիլի 14-ին մեկնարկող քառօրյայի օրակարգը
13 Ապրիլ, 2026 16:42
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
17 Մարտ, 2026 16:26
Խաղաղության խորհուրդը կզբաղվի ոչ միայն Գազայի, այլև այլ թեժ կետերի հարցով․ Թրամփ
20 Փետրվար, 2026 11:12