Հարավային Կորեայում կործանված ինքնաթիռի զոհերի թիվը հասել է 177-ի. հայտարարվել է 7-օրյա սուգ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հարավային Կորեայի նախագահի պաշտոնակատար, փոխվարչապետ Չոյ Սանգ Մոկը մեկշաբաթյա սուգ է հայտարարել Մուան քազաքի օդանավակայանում տեղի ունեցած ավիաաղետից հետո:
Նրա խոսքով՝ սուգը կտևի այսօրվանից մինչև հունվարի 5-ի ժամը 00:00-ն։
Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Օդանավի պայթելու հետևանքով զոհերի թիվը հասել է 177-ի։
Թաիլանդից Հարավային Կորեա թռչող կործանված ինքնաթիռում եղել է 175 ուղևոր և անձնակազմի վեց անդամ։
Ողբերգությունից փրկվել են երկու ուղևոր և անձնակազմի անդամներից մեկը։ Reuters-ը հայտնում է, որ երկուսն էլ եղել են ինքնաթիռի հետնամասում։ Նրանց վիճակի մասին առայժմ տեղեկություններ չկան։
Ուղևորների մեծ մասը՝ 173 մարդ, Հարավային Կորեայի, երկուսը Թաիլանդի քաղաքացիներ են։
29 Դեկտեմբեր, 2024 16:32
1356
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է շաբաթօրյակի
09 Հուլիս, 2026 16:06
Սուրեն Պապիկյանը հանդիպել և զրուցել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
03 Հուլիս, 2026 20:55
ԱԺ խորհուրդը հաստատել է ապրիլի 14-ին մեկնարկող քառօրյայի օրակարգը
13 Ապրիլ, 2026 16:42
Ի հիշատակ Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի՝ Հորմոզգան նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել
27 Ապրիլ, 2025 10:31
Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել Հասան Նասրալլայի մահվան կապակցությամբ
29 Սեպտեմբեր, 2024 00:35
Հունաստանում եռօրյա սուգ է հայտարարվել
02 Մարտ, 2023 00:12