Այսօրվանից Հայաստան-Իրան սահմանի Ագարակ անցման կետում վերահսկողություն իրականացնում են միայն ՀՀ սահմանապահները. Փաշինյան
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօրվանից Հայաստան-Իրան պետական սահմանի Ագարակ սահմանային անցման կետում սահմանապահ վերահսկողություն իրականացնում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանապահ զորքերի ծառայողները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մինչ այս, Հայաստանի անկախացումից ի վեր, Ագարակ անցման կետում սահմանային վերահսկողություն իրականացնում էին Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի ծառայողները, և ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնել մատուցած ծառայության համար:
Իսկ այսօրվանից սահմանապահ վերահսկողությունը ստանձնած մեր սահմանապահներին հաջողություն և բարի ծառայություն եմ մաղթում»,- գրել է վարչապետը:
30 Դեկտեմբեր, 2024 19:06
1055
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
20 Հոկտեմբեր, 2026 18:12
Փաշինյանը կմասնակցի Եվրամիության ընդլայնման գագաթնաժողովին․ Euronews
20 Հոկտեմբեր, 2026 17:31
ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ․ Նիկոլ Փաշինյան
19 Հոկտեմբեր, 2026 22:40