Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա և 21 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունվարի 6-7-ը ՆԳՆ ՓԾ Վայոց Ձորի, Արագածոտնի, Կոտայքի և Լոռու մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Հրազդան, Ջերմուկ, Ծաղկաձոր և Սևան քաղաքներում, Ռյա Թազա, Արևաշող, Ձորաղբյուր և Լուսաշող գյուղերում։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա և 21 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
07 Հունվար, 2025 10:19
324