Երկրաշարժ՝ Չինաստանում․ կա ավելի քան 53 զոհ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Չինաստանի հարավարևմտյան Տիբեթի ինքնավար մարզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը՝ հղում անելով ՉԺՀ-ի Տիբեթի ինքնավար մարզում երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու օպերատիվ շտաբին։
«Հունվարի 7-ի առավոտվա դրությամբ Շիգացե քաղաքային շրջանի Տինգրի կոմսությունում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 53 մարդ, ևս 62 մարդ վիրավորվել է», - ասվում է շտաբի հաղորդագրության մեջ։
Երեքշաբթի գիշերը 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Տիբեթի ինքնավար շրջանի Շիգացեի շրջանի Տինգրի շրջանում։ Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժից հետո սեյսմոլոգներն արձանագրել են 49 հետցնցում։
07 Հունվար, 2025 11:02
198
Չինաստանը պատասխան մաքսատուրքեր է սահմանում ամերիկյան մի շարք ապրանքների վրա
04 Փետրվար, 2025 12:15
Չինաստանի դեմ նոր քայլեր կձեռնարկվեն, եթե շարունակի «խաբել և գողանալ»․ Ռուբիո
04 Փետրվար, 2025 11:56
Թրամփը հետաքրքրված է Գրենլանդիայով՝ Արկտիկայում ԱՄՆ ռազմավարության պատճառով․ Ռուբիո
31 Հունվար, 2025 12:16
Սոչիում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
13 Փետրվար, 2025 17:45
Իրանում մեկ շաբաթում ավելի քան 10 երկրաշարժ է գրանցվել
19 Հունվար, 2025 14:40
Սոչիում մի քանի երկրաշարժ է տեղի ունեցել
11 Հունվար, 2025 12:30
Մեկ օրում գրանցվել է 12 պատահար․ 2 մարդ զոհվել է
06 Փետրվար, 2025 13:14
Շվեդիայում մոտ 10 մարդ է զոհվել դպրոցի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով
05 Փետրվար, 2025 12:49
Զելենսկին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի զոհված զինծառայողների թիվը
05 Փետրվար, 2025 12:02