Իրավիճակը՝ Լոս Անջելեսում․ զոհերի թիվը աճել է

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կալիֆոռնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է հինգի, հայտնում են իշխանությունները: Մինչդեռ անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, որտեղ սկսվել են տեղի բնակիչների տարհանումը։
«Այսօր ավելի վաղ հայտնել էինք երկու զոհերի մասին։ Ցավոք, զոհերի թիվը հասել է հինգի», - ասել է Լոս Անջելեսի շրջանի շերիֆ Ռոբերտ Լունան:
Նրա խոսքով՝ հրդեհները դեռ տեղայնացված չեն, զոհերի թիվը կարող է աճել։ Իրավիճակը սրում են ուժեղ քամին և չոր եղանակը։
Իշխանությունները նշում են, որ Լոս Անջելեսի տարածքում շարունակում են մոլեգնել հինգ անտառային հրդեհներ, այն դեպքում, երբ 150 հազար մարդ ապրում է տարհանման գոտիներում:
Տեսանյութը՝ այստեղ:
09 Հունվար, 2025 10:14
413
Լոս Անջելեսում հարյուրավոր մարդիկ խախտել են պարետային ժամը
12 Հունիս, 2025 12:03
Պենտագոնը հաշվարկել է՝ ինչքան կարժենա Լոս Անջելեսում ցույցերին ռազմական արձագանքը
11 Հունիս, 2025 12:30
Թրամփը նշել է Լոս Անջելես զորքեր ուղարկելու պատճառը
10 Հունիս, 2025 17:09
Լոս Անջելեսում Թումո կենտրոն կբացվի
02 Հուլիս, 2021 01:03