Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Անցած տարի մենք շատ էինք կենտրոնացել թմրամիջոցների ապօրինի շրջանառության վրա, բայց պետք է փաստեմ, որ ապօրինի թմրաշրջանառության դեպքերի նվազում ունենք և ունենք նաև բավական մեծ հայտնաբերումներ, որոնք իրականացվել են թե ոստիկանության կողմից և թե իրավապահ համակարգի այլ ներկայացուցիչների կողմից։ Այս մասին ամփոփիչ ասուլիսի ընթացքում հայտարարեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը: 

Նախարարն ասաց, որ մեթոդաբանական առումով գրանցվել են մի շարք փոփոխություններ. «Եթե նախկինում մեր ֆոկուսն ավելի շատ օգտագործողների վրա էր, այս պահի դրությամբ կենտրոնացել ենք մեծ խմբաքանակների հայտնաբերման վրա: Հենց սահմանին կամ սահմանից անցնելու պայմաններում արդեն շրջանառության  մեջ հնարավորինս հայտնվելու պայմաններում նկատում ենք, որ ունենք տասնյակ կիլոգրամներով հայտնաբերումներ, որոնք պոտենցիալ ունեին հետագայում մասնատվելու և դառնալու հազարավոր դրվագներ, որոնք կարող էին ոստիկանական աշխատանք պահանջել»: 

Անդրադառնալով անչափահասներին՝ Սարգսյանն ընդգծեց, որ ըստ վիճակագրության՝ շուրջ 10-ի շուրջ է պտտվում ընդհանուր իրավիճակը: Նախարարությունն արդեն իսկ հանրային քննարկման է դրել 2025-2027 թվականների նոր ռազմավարությունը, որտեղ մեծ բլոկ նվիրված է հենց անչափահասներին: 

327