

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Այն տրամաբանությունն է մարդկանց մոտ առաջացնում, որ հայրենիքին ծառայելու մոդելի հիմնական շեշտադրումը հենց զոհվելն է, ինչը ըստ էության մերժում է հանուն հայրենիքի այդ հայրենիքում ապրելու գաղափարը և առնվազն ենթագիտակցական մակարդակում ամրագրում է հայրենիքի գոյության անհամատեղելիությունը կյանքի և ապրելու հետ: Ես համոզված եմ, որ նույնիսկ ճակատամարտ մեկնող զինվորի համար ոչ թե առաջին հերթին նպատակը գնալ և զոհվելն է հանուն հայրենիքի, այլ գնալ, կռվել, հաղթել և այդ հաղթած հայրենիքում ապրելն է»,- «ՀՀ օրհներգի մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը ասաց ԱԺ ՔՊ պատգամավոր Ալխաս Ղազարյանը:
«Հաջորդ հիմնական թեզը, որ մեր գործընկերները բարձրացնում էին դա՝ ինչո՞ւ է «Մեր հայրենիք ազատ, անկախ» և ոչ թե «Մեր պետություն ազատ, անկախ» ակնհայտորեն հակասության մեջ դնելով պետություն և հայրենիք գաղափարները և էլի հանրային ենթագիտակցության մեջ կրկին ներարկելով պետության բացառումը: Տվյալ դեպքում ՀՀ-ն, որպես պետություն, գոյություն է ենթադրում պետականության խորհրդանիշի՝ օրհներգի առկայությանը, հետևաբար մենք առաջարկում ենք փոխել հենց այս շեշտադրումներն ու ընկալումները: Խոսենք շատ իրական պետություն-հայրենիքի մասին ու կենտրոնանանք ոչ թե մեռնելու, այլ այդ Հայրենիքում ապրելու գաղափարի վրա»:
Մանրամասները՝ տեսանյութում