Հայաստանի գեղասահքի հավաքականի անդամները սկսել են նախապատրաստվել Եվրոպայի և աշխարհի առաջնություններին:

Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Թինա Կարապետյան-Սիմոն Պրոուքս Սենեկալ պարային զույգը այժմ մարզվում է կանադական Մոնրեալում։ Կանանց մենասահքում Հայաստանի միակ ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը մարզումներն անցկացնում է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որտեղ և նա ապրում է: Իսկ Սլավիկ Հայրապետյանը նախապատրաստական շրջանն անցկացնում է Երևանում:

Գեղասահքի Եվրոպայի առաջնությունը կկայանա Զագրեբում հունվարի 25-31-ը, իսկ մարտի 22-28-ը Շվեդիան կընդունի աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է 2022 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի համար:

408