
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Բանալի» ընտանիքի կենտրոնի հատուկ մանկավարժ Մարգարիտա Համբարձումյանը ներկայացրել է արտահայտություններ, որոնք չի կարելի ասել երեխային.
1. «Արագ տուն անցիր»:
Նման դեպքերում, մենք զրկում ենք երեխային ինքնուրույն մտածելուց և ճիշտ որոշում կայացնելու հնարավորությունից:
Առաջարկ՝ «Արդեն տուն գնալու ժամանակն է, մեկ րոպե էլ (մատնանշեք գործողությունը) և միասի՛ն գնանք տուն»:
2. «Եթե հավաքես ննջասենյակդ, ես կգնեմ քո ուզած խաղալիքը»։
Այս տեսակ շուկայական հարաբերությունները խանգարում են: Երեխայի հոգևոր արժեքների ձևավորման բնականոն ընթացքին:
Առաջարկ՝ «Արի, միասի՛ն հավաքենք ննջասենյակդ, հետո, եթե կցանկանաս կարող ենք գնալ՝ զբոսնելու»:
3. «Եթե չես գալիս՝ կթողնեմ քեզ էստեղ»։
Արդյունքում, երեխայի մոտ առաջանում է վախ, լքված լինելու վերաբերյալ, իսկ հետագայում այն վերածվում է անվստահության ծնողի կամ խնամակալի նկատմամբ։
Առաջարկ` «Արի արդեն գնանք, իսկ ճանապարհին կմտածենք, թե ի՞նչ հավես բաներ կարելի է անել միասի՛ն»։
4. «Եթե մտնես ցեխաջրի մեջ, ոտքերդ կթրջվեն և կհիվանդանաս, կգնանք բժշկի մոտ, նա դեղեր կնշանակի կամ կսրկսի և հետո ոչ մի տեղ չենք կարող գնալ»։
Բարդ տրամաբանական շղթա երեխայի համար։ Վախ բժշկի նկատմամբ☝️
Առաջարկ` «Եթե ոտքերդ թրջվեն, իսկույն պետք է գնանք տուն, որպեսզի չհիվանդանաս»։
5. «Չի կարելի խլել խաղալիքը, ամոթա»։
Երեխայի համար շատ դժվար է հասկանալ, թե ինչո՞ւ չի կարելի և ինչո՞ւ է ամոթ։
Առաջարկ` «Արի չխլենք խաղալիքը, այլ գեղեցիկ խնդրենք»։