Ստոլտենբերգը նշանակվել է Նորվեգիայի ֆինանսների նախարար
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը նշանակվել է Նորվեգիայի ֆինանսների նախարար:
Ստոլտենբերգը 65 տարեկան է: 2000-2001 և 2005-2013 թվականներին զբաղեցրել է Նորվեգիայի վարչապետի պաշտոնը: Ներկայացնում է Նորվեգիայի Լեյբորիստական կուսակցությունը:
Նախորդ շաբաթ Նորվեգիայի երկկուսակցական կառավարությունը լուծարվել է, երբ փոքրամասնության կուսակցությունը դուրս է եկել Լեյբորիստական կուսակցության հետ կոալիցիայից: Կառավարության հրաժարականի պատճառ են դարձել էներգետիկ քաղաքականության շուրջ տարաձայնությունները։
Նորվեգիայում խորհրդարանի ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերին:
04 Փետրվար, 2025 18:32
681